Միջոցառում

Այսօր ՝ խաղողի և գինու դպրոցում կայացավ մեր շատ սպասված միջոցառումը։ Ընկեր Մարիաննայի հետ շատ երկար նախապատրաստական աշխատանքներ ենք տարել որպեսզի անթերի անցկացնենք մեր միջոցարումը ։ Ամեն ինչ շատ լավ էր։ Ունեինք շատ հյուրեր և պատասխանատվությունը ավելի մեծ էր։ Ես շատ լարված էի մտածում էի ,որ կշփոթվեմ և չեմ կարողանա խոսել բայց ամենինչ լավ եղավ և լարվածությունը չխանգարեց ինձ ։ Ամեն մեկս մի բան ներկայացրինք. մեկը՝գինին, մյուսը՝կոնյակը, մյուսը՝լիկյորը, մյուսն էլ գործիքները, իսկ ես հյուրերին դիմավորեցի, ներկայացրի, թե ինչ ենք անում դպրոցում, ապա Միքայելի հետ պատմեցինք Դալմայի պատմական այգու մասին։ Հետո հյուրերը հյուրասիրվեցին, դասավանդողները փորձեցին խմիչքներից։ Ամեն բան հոյակապ էր։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы